Շատ եմ ուզում գնալ, հուսով եմ ընկերուհիներս կմիանան ինձ…Պարոն Մամւոլյանը ինչպես միշտ հետաքրքիր միջոցառումներ է կազմակերպում…
Հայկական ավանդական Տյառընդառաջ
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ը, ի դեմս ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի, 2011 թվականի փետրվարի 13-ին, ժամը 15-ին «Արարատ Հոլ» ռեստորանում կազմակերպում է Տյառընդառաջին նվիրված միջոցառում-արարողակարգ:
Հետաքրքիր և հագեցած այս միջոցառման ընթացքում Սեդրակ Մամուլյանի և «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստականղեկավար Գագիկ Գինոսյանի կողմից կներկայացվի Տյառընդառաջի ավանդական ծեսը և տոնի խորհուրդը: Տյարընդառաջի ավանդական կրակի շուրջը անցկացվող արարողակարգից հետո
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից միջոցառման ֆուրշետային հատվածում հյուրերին ներկայացվելու է Տյարընդառաջի ավանդական սեղանը՝ առանձնահատուկ բաղադրատոմսերով: Այդ ամենն ուղեկցվելու է հայկական ավանդական երգ ու պարով՝ «Կարին» համույթի կատարմամբ:
Տյառընդառաջին նվիրված միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տուրիստական ընկերությունների տնօրեններ և տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: