Kiki's Blog











Սույն թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը “PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ի կողմից կազմակերպված “Գտիր 50 PR հապավում Երևանում” խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 28-ին՝ Հայաստանում առաջին անգամ նշվող “PR-ի և PR մասնագետների” օրը, քանի որ քվեստ-մրցույթը նույնպես նվիրված էր այդ օրվան: Քվեստ-մրցույթի արդյուքներն ու հաղթողների անունները հայտարարվեցին PR-ի և PR մասնագետների օրվա կապակցությամբ Հայաստանում առաջին անագամ անցկացվող “PR մրցանակաբաշխության” հանդիսավոր արարողության ժամանակ: Հաղթողները որպես պարգևատրում ստացան գեղեցիկ խրախուսական հուշանվեր-մրցանակներ և շնորհակալագրեր:

Read the rest of this entry »

Advertisements


Վերջապես կարողացա ինձ ստիպել բեռնել բոլոր նկարերն ու գրել իմ տպավորությունների մասին…Իրականում նկարներն ավելի շատ են, բայց ես ընտրեցի հիմանկան 127-ը, բլոգս ավելիին չէր դիմանա 🙂 …իսկ տպավորություններն այնքան մեծ են ու հրաշալի, որ մեկ էջով իհարկե անհնար է ներկայացնել այն ամենն ինչ տեղի ունեցավ մեզ հետ այս մեկ ամսվա ընթացքում…Բայց կփորձեմ խոսել հիմանական կարևոր կետերի մասին…

Նախ, երբ դեռ նոր էինք ամեն ինչ սկսում, կողքից բավական շատ էին հնչում. «ժամանակը քիչ է», «չեք հասցնի», «չի ստացվի» և նման շատ արտահայտություններ…

Read the rest of this entry »



2010  թվականի  հուլիսի  28-ին   Հայաստանում առաջին անգամ նշվեց PR-ի և PR մասնագետների օրը: Այդ կապակցությամբ, «PR -ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը Հայաստանում առաջին անագամ անցկացրեց  PR մրցանակաբաշխություն:  15 անվանակարգերում մրցանակներ և հավաստագրեր ստացան վերջին օրացույցային տարվա ընթացքում դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող անհատներ և տարբեր կազմակերպություններ, քանի որ PR-ը ՝ հասարակական կարծիքի ձևավորումը, շատ մեծ կարևորություն ունի և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Շատ կարևոր է ճիշտ և առողջ հասարակական կարծիքի ձևավորումը, որը կծառայի ի շահ այդ հասարակության:

Read the rest of this entry »



Սույն թվականի հուլիսի 28-ին` ժամը 19:30-ին, “Կոնգրես” հյուրանոցի մեծ սրահում “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը Հայաստանում առաջին անգամ նշում է PR-ի և PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվելու դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների (անվանակարգերի ցանկը կցվում է): “PR մրցանակաբաշխության” ժամանակ ցուցադրվելու են բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են պատվավոր նոմինացիաների: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո նախատեսվում է մտերմիկ ֆուրշետային մաս` մեծ “PR տորթի” շուրջ: Միջոցառմանը մասնակցելու են մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ և PR-ով հետաքրքրված այլ անձիք:

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ին ԿԱՅԱՆԱԼԻՔ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

 


Read the rest of this entry »



et cetera