{13.06.2012}
Դու հզոր ես Facebook, կամ Կարաբալայի վերադարձը…
{19.03.2011}
Японские детишки поют гимн Еревана на армянском…
только что нашла это видео…не, просто шокирующе приятно…Японские детишки поют гимн Еревана на армянском…! это же надо придумать такое?! и как красиво поют то…
п.с. интересно, что за мероприятие и понимают ли они о чем поют? 🙂
{10.02.2011}
Հայկական ավանդական տյարընդառաջի արարողություն:)
Շատ եմ ուզում գնալ, հուսով եմ ընկերուհիներս կմիանան ինձ…Պարոն Մամւոլյանը ինչպես միշտ հետաքրքիր միջոցառումներ է կազմակերպում…
Հայկական ավանդական Տյառընդառաջ
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ը, ի դեմս ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի, 2011 թվականի փետրվարի 13-ին, ժամը 15-ին «Արարատ Հոլ» ռեստորանում կազմակերպում է Տյառընդառաջին նվիրված միջոցառում-արարողակարգ:
Հետաքրքիր և հագեցած այս միջոցառման ընթացքում Սեդրակ Մամուլյանի և «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կողմից կներկայացվի Տյառընդառաջի ավանդական ծեսը և տոնի խորհուրդը: Տյարընդառաջի ավանդական կրակի շուրջը անցկացվող արարողակարգից հետո
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից միջոցառման ֆուրշետային հատվածում հյուրերին ներկայացվելու է Տյարընդառաջի ավանդական սեղանը՝ առանձնահատուկ բաղադրատոմսերով: Այդ ամենն ուղեկցվելու է հայկական ավանդական երգ ու պարով՝ «Կարին» համույթի կատարմամբ:
Տյառընդառաջին նվիրված միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տուրիստական ընկերությունների տնօրեններ և տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
{24.11.2010}
Որակի կոչ մեծ լուսանկարներով – ֆոտոցուցահանդես
Սույն թվականի նոյեմբերի 27-ին ժամը 12-ին Սիրահարների այգում «Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է լուսանկարների «Ոչ ստանդարտ» ցուցադրություն: Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հայկ Սենեքերիմյանի «Ամեն գործում որակն է կարևոր» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են լինելու իրենց ոլորտում առաջատար բազմաթիվ հայտնի անհատների լուսանկարներ: Նրանցից թվում են՝ դերասան Սոս Սարգսյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, «Դորիանս» ռոք-խումբը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, «Վիտամին» ակումբը, խոհարար Սեդրակ Մամուլյանը, Ջիվան Գասպարյանը և այլ նշանավոր անձիք: Ցուցահանդեսի միջոցով կազմակերպիչները կոչ են անում ապահովել որակ ցանկացած ոլորտում` լինի դա արվեստ, արհեստ թե ցանկացած այլ գործ:
«Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» անակնկալ է պատրաստել ցուցահանդեսի մասնակիցների համար. միջոցառման առաջին 10 այցելուներից 3-ը վիճակահանությամբ նվեր կստանանան տեղում անվճար պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի հնարավորություն:
Լուսանկարների ցուցահանդեսին մասնակցելու են…
Read the rest of this entry »
{02.09.2010}
Յանիմ թանգարան…