Kiki's Blog











{13.06.2012}   Դու հզոր ես Facebook, կամ Կարաբալայի վերադարձը…

Երևի ավելորդ է ասել, որ Կարաբալայի արձանն ինձ , ու ոչ միայն ինձ, համար Երևանի խորհրդանիշներից մեկն էՆյութիս վերջում կավելացնեմ նրա պատմությունն ու ով դրան ծանոթ չէ, կտեղեկանա ինչ հետաքրքիր ու հուզիչ պատմություն է կապված նրա հետ

Երևի շատերի համար էլ գաղտնիք չէ, որ Աբովյան փողոցն իմ երևանյան ամենասիրելի փողոցն էԺամանակին ժամերով կարող էի քայլել փողոցով, կամ, պարզապես նստել ու չձանձրանալմի տեսակ այլ երևանյան կոլորիտ ունի իր մեջԺամանակի ընթացքում և հատկապես Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո այն մի տեսակ խորթ դարձավչնայած, սիրելիի իր տեղը դեռ պահպանում էԴե ինչ ուզում եք ասեք, բայց Հյուսիսայինի ժամանակակից բարձրահարկերն այնուամենայնիվիրենց տհաճ շուքը գցեցին այդ գեղեցիկ հիներևանյան կոլորիտով փողոցի վրաէլ չասեմ Աբովյանի վրա կառուցված նոր ժամանակակից ապակիներով անդուր շենքերն ու հատկապես՝ նախկին Տերանովա խանութի շենքըԲայց սա մի այլ պատմություն է, որին չեմ ուզում անդրադառնալՀիմա, ասածս ինչ է՝ այդ իմ սիրելի փողոցի վրա իմ սիրած անկյուններից մեկը ժամանակին բնականաբար, Կարաբալայի արձանի հատվածն էր, որ մի քանի տարի առաջ վերածվեցչգիտես ինչի… 

Անկեղծ եմ ասում, էնպես կուզեմ իմանալ էդ ո՞ր մի խելոքի մտքով էր անցել Կարաբալային կանգնեցնել Հյուսիսային պողոտայի ոչ ավել, ոչ պակաս՝ Մոսկվիչկա խանութի առաջՄի քանի տարի է էս հարցն ինձ ու բոլորին տալիս եմ, ու պատասխան չկաԴե եթե լրագրողական հետախուզություն սկսեմ, հաստա կպարզեմ, բայց անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ դրանից սիրտս կթեթևանաԵվ մի քանի տարի է հայկական լրատվամիջոցներն ու բլոգերները անդրադառնում են այս հարցին, բայց անօգուտու հանկարծ

Կարաբալայի արդեն “հին” տեղը…

Ու հանկարծ օգնության է գալիս նորին մեծություն Ցուկերբերգը, իր գլուխգործոց ՖեյբուքովՄի խումբ երիտասարդներ, որոնց իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, որոշեցին էսպես ասած ֆեյսբուքյան իվենթ սարքել (ժամանակակից թիթիզ միջոց) ու քաղաքապետին խնդրել արձանը տեղափոխելՉեմ ուզում ոչ մեկին վիրավորել կամ վատաբանել, բայց երբ մի տեղ հավաքվում են էդքան երևանցիներ ու կոնկրետ նշվում է քաղաքապետի անունը, երևի արդեն էս դեպքում անհնար է չարձագանքելէստեղ են ասել, Դու հզոր ես՝ ՖեյսբուքԴու արեցիր այն, ինչը չկարողացան անել ռեալ կյանքում շատ լրագրողներ ու երևանցիներՀասկանում եմ, որ քաղաքապետի գործը չի ամեն մի արձանի տեղին հետևելը, ու դա լրիվ նորմալ է, դրա համար կա որոշակի բաժին հավանաբար ու որոշակի պատասխանատու, ով մինչև հիմա երևի իր գնումները հենց Մոսկվիչկայում էր անում ու երևի իր զբաղվածության պատճառով չէր էլ նկատել, որ արձանն այդտեղ է կագնածկամ էլ նկատել էր, բայց իրեն աննկատի տեղ էր դրելդե էդպես էլ է պատահումԲայց դե, հիմա իրավիճակն այլ է, հիմա գործը հասել է արդեն Ֆեյսբուքին ու կոնկրետ քաղաքապետին ՝ ֆեյսբուքումԴե բա ֆեյսբուքաբնակչություն ենք դարձել, արդեն մոդայիկ է դարձել ֆեյսբուքում ապրելն ու հարցեր լուծելըԱրդեն ռեալ կյանքին ուշադրություն չենք դարձնումՉնայած, միգուցե դարձնում ենք, բայց ռեալ կյանքում, ցավոք, շատ բաներ աննկատ են մնումիսկ ՖեսյբուքըՖեյսբուք կոչվածը դա թույլ չի տա

Կարաբալան իր նախկին՝ ճիշտ տեղում…չնայած՝ տեղն արդեն էլ էն նախկին տեղը չի…

Ինչևէ, այսօր կարդում եմ լուրերն ու հանդիպում շատ ուրախալի լուրի՝ Երևանի խորհրդանիշներից մեկը` հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած ծաղկավաճառ Կարաբալայի արձանը վերադարձվել է իր նախկին տեղը` Աբովյան փողոց: Իհարկե Աբովյանն արդեն այն նույն Աբովյանը չի՝ հաշվի առնելով մոտակայքում «Նոկիա» ու նման գրառումները, բայց դե ինչ արածՍա է այսօրվա Երևանի վիճակը. ուրախանում ենք Կարապի լճի մոտ տեղադրված ծաղկե-գովազդդաշնամուրով ու կիթառով ու անտեսում նոր ու անճաշակ կառույցները, որոնք Երևանը աստիճանաբար դարձնում են ՆյուԵրևան

Սա իմ Երևանը չիԱնտարբեր ենք դարձել ու դա բնավորության գիծ է դառնումԵս էլ եմ մեղավոր, բոլորս ենք մեղավորԵրևի խնդիրներն են շատ

Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից,  չեմ կարող արտահայտել այս լուրից հետո իմ ուրախության չափը, մեկ է չեք հավատաԱմեն անգամ էդ Մասկվիչկա կորված «անտերանոցի» դիմաց «անտեր» կանգնած Կարաբալային տեսնելով ՝ սիրտս ցավում էրՈւզում եք հավատացեք, ուզում եք ՝ ոչ… Հիմա կասեք, արձան է էլի, հազար ու մի խնդիր ունենքՃիշտ եք, կասեմ ես, բայց միևնույն է, ուրախ եմ

Մեր սիրելի Կարաբալան տուն է վերադարձել անտերությունիցՇնորհավորում եմ բոլորիսՀուսով եմ , մոտ ժամանակներս մեկի մտքին էլի չի փչի հանկարծ տեղափոխել արձանը ասնեքԿակտուս կաֆեյի դիմացՀա ի՞նչ, լավ էլ տեղ է Մաշտոցի պողոտայի ամենաաշխույժ մասումԾիծաղում եք, իսկ ես ցավում ու լաց եմ լինում ու մտածում՝ ու՞ր ենք գնում հայերով

Ներեք ինձ էսօրվա խոհափիլիսոփայական վիճակիս համար, բայց չէի կարող չարտահայտվել

UPDATE:

Այցելեցի Կարաբալային տեղափոխելուց հետո և հերթական անգամ զարմանք ապրեցի…չնայած, արդեն մեկ մեկ զամանում եմ, թե ինչու՞ եմ զրամանում… իրականում արձանը տարել են ոչ նախկին տեղն այլ փողոցի մյուս հատվածի շատ հին տեղը, որն այսօր հեչ էլ այն տեղը չի, որ առաջ էր… Կարաբալան հիմա արդեն զարդարում է “Հագուստի աշխարհ” խանութի մուտքը…

Մոսկվիչկա թե՞ Հագուստի աշխարհ – սակայն ի՞նչ տարբերություն…

Ու նորից հին պատմությունը…

Այլևս լռում եմ…

 

Ու նրանց համար, ով չգիտի Կարաբալայի պատմությունը

Շատ հին նկար…Չգիտեմ էլ, արդյո՞ք իրական Կարաբալան է…

Լեգենդար ծաղկավաճառ Կարաբալան ծնվել է XX դարի սկզբին հարուստ ընտանիքում Երևանի թաղամասերից մեկում` Քանաքեռում: Նրա իսկական անունն է Ստեփան Հարությունյան: Ստեփանի ընտանիքին էին պատկանում «Ֆլորայի այգիներ» լայնարձակ այգիները մետրոյի Երիտասարդական կայարանի տեղում:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ստեփանի ընտանիքը կորցրեց իր ունեցվածքը: 1934-1936թթ. Ստեփանը դատապարտվեց «իշխանության հրապարակային վարկաբեկման» համար և հայտնվեց մի բանտախցում հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ, որը Ստեփանին գովերգում է իր բանաստեղծություններից մեկում:

Աշխենը` Ստեփանի կինը, չսպասեց նրան և ամուսնացավ մեկ այլ մարդու հետ: Երբ Ստեփանը դուրս եկավ բանտից, նա չուներ ոչ տուն, ոչ կին, ոչ որդի, որին նրան այլևս արգելեցին տեսակցել: Ստեփանը սկսեց Աստաֆյան փողոցում (այժմ` Աբովյան) ծաղիկներ բաժանել անցորդ աղջիկներին: Զամբյուղը ձեռքին էլ նա հիշվեց բազմաթիվ երևանցիների համար:

Կարաբալան մահացավ 70-ական թվականների սկզբին, համաձայն լեգենդի` սառեց փողոցում: Նրա գերեզմանի վայրը մինչ օրս անհայտ է:

1991-ին Աբովյան փողոցում կանգնեցվեց Լևոն Թոքմաջյանի հեղինակած Կարաբալայի հուշարձանը:



Anna says:

Կիկ հզոր էր,., իսկականից արդեն ամեն ինչ մնումա ֆեսյբուքի հույսին,.,
հ.գ շնորհակալություն Կարաբալայի վերաբերյալ տեղեկությունների համար,.,.,



kiki says:

Սրտիս արտահայտածն եմ գրել Ան ջան…ժամանակին, մեր մանկության տարիներին արձանը դիմացի մայթին էր՝ նկարազարդ պատի մոտ…հիմա ոչ պատը կա՝ ոչ այդ տեղը…Երևանը գնալով ուրիշ քաղաք է դառնում…արտերկրում ամեն գնով պահպանում են հնությունը, իսկ մենք մեր հնությունը քանդում ենք…դա մի ուրիշ պատմություն ա, որին նկարներով մի օր կանդրադառնամ…



Anna says:

Կիկ էն պահնա,որ ավելի լավա լռեմ,.,.,իսկապես կիսում եմ մտահոգությունդ,.,



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: