Kiki's Blog











{12.04.2011}   Երթուղային արկածներ…

Երևի բոլորիս էլ երբեմն հայտնվում ենք զավեշտալի իրավիճակներում…շատ հետաքրքիր իրավիճակներ հանդիպում են հատկապես երթուղայինում…նման մի արկած էլ այսօր ինձ հետ պատահեց…

Ուրեմն…Նստեցի երթուղային, գնում եմ դեպի Մաշտոցի պողոտա՝ ընկերուհուս ՝ Ամինայի աշխատանքային գրասենյակ, որպեսզի միասին տեղ գնանք…Արդեն այն պահն եկավ, երբ պետք է բացեմ դրամապանակս և հանեմ գումարը՝ 100 դրամը, իջնելուց վարորդին մուծելու համար…Բացեցի, և ի՞նչ նկատեմ. այն մասում որտեղ մանրն եմ պահում, 50 դրամ էր ընդամենը…Հենց այդ պահին պանիկայի նշանները սկսվեցին. հիշեցի որ մանրս վերջացել է կարծես, ու մոռացել եմ մանրել գումարս…Բացում եմ դրամապանակի ընդհանուր մասը՝ ամենափոքր թղթադրամը 10 000 դրամանոցն է…Ու հասկանում եմ ՝ եթե այդ 10 000 – անոցը վարորդին տամ՝ թուքումուրը պատրաստ է…Հենց այդ պահին արագ զանգում եմ ընկերուհուս, որի աշխատանքային գրասենյակը կանգառին մոտ է. “Արմին, 100 դրամ կանգառ բեր էլի, մոտս մանր չկա…միայն թե շուտ, հասնում եմ”…Խեղճ ընկերուհիս խառնված հանում է գումարն ու վազում կանգառ…Այդ պահին աջ կողմից կողքս նստած մի երիտասարդ աղջիկ ասում է . “Իջեք, ես կստանամ ձեր տեղը…մի 4 օր առաջ էլ ես էի նույն իրավիճակում ՝ դրամապանակս մոռացել էի…”…Շնորհակալություն ասեցի ու բացատրեցի որ արդեն ընկերուհիս եկել է, հարկավոր չի, բայց սկսեց պնդել…Համոզելու գործընթացին միացավ ձախ կողմից կողքս նստած մի երիտասարդ կին.”Աղջիկ ջան, տեսա որ 50 դրամ ունես, սպասի ես էլ 50 դրամ տամ, տուր, իջի”…Հիմա հո ծիծաղ չի բռնել մոտս, ասում եմ. “Չէ, շնորհակալ եմ, հիմա ընկերուհիս արդեն հասած կլինի, ամեն ինչ նորմալ է”, ասում է.”չէ, հո չես ասի՞, սպասեք, իջնեմ, նոր գումարը կտամ…ահա 50 դրամ, քո 50 դրամի հետ տուր, իջի…”…Ու հիմա երկուսով համոզում են որ ընդունեմ…Վատ զգացի, բայց ավելի վատ կզգայի, եթե այդ կնոջը մերժեի ՝ ախր շատ մեծ սրտով տվեց է… Մի քանի անգամ շնորհակալություն ասեցի, ահագին ծիծաղեցի, ու կանգառում իջա…Խեղճ ընկերուհիս կանգնած էր ՝ 100 դրամով…Բացատրեցի որ արդեն տվել եմ, ու պատմեցի ամեն ինչ…

Բայց, ամենակարևորը, երբ գրասենյակ եկանք, հանեցի դրամապանակս, գնացի գումարս մանրելու, հետո պայուսակիս դրսի կողմի գրպանից գրիչ, թե չգիտեմ ինչ էր պետք հանել, փորփրեցի ու նկատեցի որ մի հատ 100 – դրամանոց կոպեկ կա…ցույց տվեցի ընկերուհուս, ու հիմա համ ծիծաղս է գալիս, համ ՝ լացս…

հ.գ. իրականում իհարկե անհարմար վիճակ էր, բայց մյուս կողմից նենց լավ ինձ զգացի միայն այն փաստից, որ մեր՝ հայերիս մեջ դեռ չեն կորել մարդկային հատկանիշներն ու դիմացինին թեկուզ 50 դրամով օգնելու պատրաստակամությունը…Նենց չի որ 50 դրամը մեծ գումար չի՝ երբեմն այդ 50 դրամի կարիքը մարդկանց մոտ իրոք շատ է զգացվում, հատկապես ամենօրյա թանկացումների պայմաններում…Ու այնուամենայնիվ, մենք դեռ պատրաստ ենք անծանոթին՝ առանց նրան ճանաչելու, հենց այնպես օգնել, ամենակարևորը ՝ առանց պատասխան ժեստ ակնկալելու…Անկեղծ եմ ասում, ես նույնը կանեի, եթե կողքս նստած մեկը նման իրավիճակում լիներ…

հ.գ. 1 Անգամ անունը չիմացա այդ կնոջ…ևս մեկ անգամ նրանից ու բոլոր նրանցից, ովքեր նման իրավիճակում օգնում են մարդկանց, շնորհակալություն եմ հայտնում…

🙂



susanna says:

vay kiki du lriv demq es…:D:D:D:D
es el em shnorhakalutyun haytnum ayd knojic vor panikayi mej @nka& qurikis ognela…:D:D:D



irina says:

shat hetaqrqir er, es evs nman iravichakum haytnvel em, dranic heto misht tanic durs galuc mi qani angam stugum em ardyoq chem moracel dramapanaks.😀



kiki says:

uhu, dramapanaki nmatkamb es el em usahdir, hima mnum a manr unenalun el ushadir linel…
:)))



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: