Kiki's Blog











{18.03.2011}   Եվրոտեսիլյան կրքեր 2011…

Չէի ուզում անդրադառնալ այս թեմային, անկեղծ…բայց դե ստիպում են…

Նախ, ասեմ, որ Էմմիին որպես երգչուհի շատ եմ հավանում, ավելին՝ հայկական այսպես կոչված էստրադայում միայն 2-3 երգիչ և երգահան կա, ում գործերը լսում եմ, և դրանց թվում է Էմմին…նրա ոչ բոլոր երգերն եմ իհարկե հավանում, բայց դա նորմալ է, իսկ “Մի պահ” ստեղծագործությունը այս վերջերս համարյա ամեն օր մի քանի անգամ միացնում եմ…մի խոսքով, սիրուն, հզոր ձայնով աղջնակ ա մեր Էմմին…

Սա որպես գրական նախաբան, հիմա անցնեմ բուն թեմային…

Այնպես է ստացվել որ մենք շատ պոռթկուն ու կրքոտ (բառի ճիշտ իմաստով) ազգ ենք, ու դա ազդում է բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ երաժշտական…նույն ինքը՝ Եվրոտեսիլ կոչվածը, ոչ մի տարի մեզ մոտ հարթ ու հանգիստ չի անցնում…հիշում եմ առաջին մասնակցության տարին, երբ դեռ լրատվական վազքի մեջ էի, ոգևորված Անդրեին էի լուսաբանում…ի դեպ՝ նյութերս հայտնվում էին նաև ռուսական լրատվամիջոցներում, միջուցե, նաև արտասահմանյան…չգիտեմ…այն դեպքում, երբ որոշ մարդիկ քննադատական ճառեր էին անում…պարզ ասեմ՝ Ադրեն աչքիս լույսը չէր՝ լավ իմաստով եմ ասում. տղա է իր համար…իսկ մինչ այդ մրցույթը, անգամ ոչ մի ստեղծագործություն նրա կատարմամբ չգիտեի, բացառությամբ “Կառնավալի”, որը կարծում եմ՝ բոլորը գիտեին…ու երգն էլ էնպես չի, որ աչքիս լույսն էր…բայց…էդ մարդն իմ երկիրն էր ներկայացնում, ու հայ էր…բնականաբար իմ ձևով նրան աջակցում էի…հիշում եմ, երբ մեր լրատվական գործակալությանը չգիտես ինչու նախամրցութային ասուլիսին չէին հրավիրել, այն դեպքում, երբ մենք բավական շատ նյութ էինք գրել, ու բոլորը՝ էքսկլյուզիվ, շատ էի նեղվել…ու մի օր պատահական նրան մեր միջանցքում Հայ ՖՄ-ից դուրս գալուց բռանցրեցի ու նենց մի ուրախանալ էի ուրախացել, կարծես հազար տարվա ֆանատն էի…բնականաբար, կարողացա էքսկլյուզիվ հարցազրույց վերցնել ու շնորհակալ եմ նրան, որ չմերժեց…

նույն կրքերը մեզ հանգիստ չթողեցին և’ Հայկոյի գնալուց՝ երգը համարում էինք պարզունակ, և’ Սիրուշոյի ելույթի ժամանակ՝ շորն ու շոուն դուրներս չեկան (ինձ էլ, իմիջիայլոց), և’ Անուշի ու Ինգայի ժամանակ, որոնք իմ կարծիքով մինչ այդ ելույթ ունեցողներից ամենալավն էին ելույթի առումով…բայց դե մի բանին պետք է չէ՞ կպնեինք, ու կպանք…այս անգամ՝ դիմահարդարման ու հագուկապին…էլ չեմ խոսում անցած տարվա մասին, որ պարզապես բում էր…

այս տարի էլ առանց կրքերի յոլա չենք գնում՝ երգչուհին որոշված է, հիմա էլ երգի ընտրության թեման գտանք բողոքելու ու գլուխ ջարդելու…

չէ, նենց չի որ Բում Բում-ն ինձ դուր ա գալիս, ավելին՝ էդ միակ երգն էր, որ հեչ դուրս չեկավ, ու ես էլ եմ Այո-ի երկրպագուներից, ու զարմացա որ անցավ այդ երգը, քանի որ հիմնականում բոլորը հենց Այո-ն էին հավանել…ու անգամ կես կատակ կես լուրջ ասում էի. “Հանրայինը Բում-ը ընտրելով Էմմի-ից մուռ է հանում անցած տարվա համար”…:)

անկեղծ ասեմ՝ ուզում էի անցած տարի Էմմին գնար, բայց նրանց էրգն ինձ այնքան էլ դուր չէր գալիս…ու չնայած դրան՝ միևնուն ա, եթե գնար, հաստատ ուրախ կլինեի…գիտե՞ք ինչու…բացատրեմ…

շատերն ասում են՝ Եվրոտեսիլը անիմաստ մրցույթ է…էնքան էլ համաձայն չեմ…իհարկե, իմ խիստ համոզմամբ այն կոռուպացված, քաղաքականացված, շոույացված մրցույթ է…բայց դա նորմալ է՝ ամեն տեղ է էդպես, մեզ դուր գա, թե՝ ոչ…ու ես չեմ հավատում, որ հայերը կարող են նման մրցույթում հաղթել…ու միայն չասեք Նոր ալիք ու մանկական Եվրոտեսիլ ու ես իմ ինչ…ինչքան էլ շատ եմ սիրում Վովկային, որը հրաշք ա, ու ինչքան էլ լավը լինի Շահգելդյանի էն վերջին երգը, որ Արեմենիան օր ու գիշեր միացնում էր, միևնույն է…ուշքի եկեք, ժողովուրդ ջան, ռեալիստ եղեք…կարծում եմ, հակսացաք, թե ինչ նկատի ունեմ…մի խոսքով…հիմա կասեք, բա ինչու՞ ես նայում ու կարևորում այդ մրցույթը…բացատրեմ…

նայում եմ, քանի որ երաժշտություն շատ եմ սիրում, ու այս մրցույթը հնարավորություն է տալիս տարբեր ժամանակակից մշակույնթերի հետ ծանոթանալ, նոր երգեր լսել…վերջապես, այս մրցույթը աշխարհին տվել է Աբբա, և իմ կողմից սիրված շատ երգեր՝ “Լեյլա”, “Մոլիտվա” և այլն, հիմա չեմ ուզում բոլորը հիշել…

կարևորում եմ, ու հատկապես մեր հայ երգիչների համար, քանի որ սա շատ լավ հնարավորություն է միջազգային ասպարեզ դուրս գալու…նման մրցույթը կարող է մեծ դռներ ու հնարավորություններ բացել կատարողի առաջ, եթե իհարկե այդ կատարողն արժեք ունի…մի մոռացեք ինչքան մարդ է նայում, չեմ զարաման եթե Ամերիկայում էլ նայեն մցույթը…իտալացիները, որ իտալացի են (լրից կոտոշավոր իտալական հայ՝ ես կասեի:)))), որոշել են մոռանալ որ մեծն Սան ռեմո ունեն, ու մասնակցել մրցույթին…

հիմա, ասածս ինչ է…շատ ուրախ եմ որ էմմին գնալու է, քանի որ դա մեծ հնարավորություն կարող է լինել նրա համար…մի անգամ սենց ասեցի, մի արտահայտություն հնչեց ի պատասխան՝ «հա քեզ դրանցի ինչ՞»…ոչի’նի, իհարկե…Էմմին անգամ իմ գոյության մասին չգիտի, ու նրա լավ ելույթն իմ գործերին հաջողություն չի բերելու…բայց… ի՞նչ կլինի, որ լավը ցանկանամ, ասենք մի երգչուհի աղջկա…անպայման պետք ա շա՞հ ունենամ, որ լավը ցանկանամ մեկին…էլ չեմ ասում, որ էդ աղջիկը նենց հրաշալի տրամադրությամբ չի գնալու՝ հայրն ա մահացել…գոնե ոգևորեք, մի քիչ թև տաք, դրել ավելի եք նյարդայնացնում…ժողովուրդ, այդ աղջիկը Հայաստանն ա ներկայացնելու, եկեք վերջապես սովորենք մերոնց աջակցել՝ անկախ երգի ընտրությունից, հագուկապից ու կողքը պարողներից…հասկանում եմ, որ ոչ ամեն ինչի հետ եք համաձայն, ես էլ շատ բանի հետ համաձայն չեմ…եթե կազմակերպիչների հետ մի օր հանդիպեմ, ու ցանկանան, էնքա՜ն բան կա ասելու…բայց, դա չի խանգարում ինձ ուրախանալ, ու հպարտանալ Հայաստանի երեք գույնը էկրանին տեսնելուց…

էլի եմ ասում, ես էլ նենց ոգևորված չեմ երգի ընտրությունից, անգամ հեչ ոգևորված չեմ…բայց նենց կրիմինալ ոչ մի բան չկա, որ պանիկայի մեջ ընկնենք…երգը ոչ թմրադեղերի, ոչ հակահայկական քարոզչության ոչ էլ ուրիշ վատ բանի մասին ա…նման բան որ լինի, ես ինքս առաջինը կգնամ հանրայինի դռան առաջ հացադուլի…հա դե իսպանական մոտիվներով երգ ա էլի իրա համար…պարզապես ուզում եմ, որ Էմմին գնա, ցույց տա որ կարող է երգել, որ մենք սենց սիրուն, պուճուր, ճտպտան երգչուհի ունենք՝ հզոր ոկալով…երգի հերն էլ անիծած…:))) (ինչ վատ վատ բառեր եմ սկսել օգտագործել…)

մի խոսքով, պատրաստվում եմ ամեն տարվա նման նայել Եվրոտեսիլը ու անհանգստանալ մեր մասնակցի ելույթի համար՝ անտեսելով միավորները…ինձ համար կարևոր է լավ ելույթը…ու եթե երգը էնքան էլ հաջող չի, ինչպես Անուշի ու Ինգայի դեպքում, գոնե կատարումը լավը լինի, որ լրացնի… ես անհանգստացել եմ և’ Անդրեի, և’ Եվա Ռիվասի համար, որոնց բոլորովին չեմ լսում…կանհանգստանամ նաև Էմմիի համար, որին թարսի պես հաճախ լսում եմ…:)))

մի հատ լավ բանաստեղծություն ու անգամ դրա հիման վրա երգ կա ՝ “С чего начинается родина?”. ով չի լսել, տքսստը գտեք, կարդացեք…հիմա հարց եմ տալիս. “Ինչի՞ց ա սկսվում հայրենասիրությունը”…ես ասում եմ՝ նման մանրուքներից՝ եվրոտեսիլյան մասնակցին, Հայաստանի ֆուտբոլի հավաքականին (եթե անգամ ֆուտբոլ չես սիրում), հայ շտանգիստին (եթե անգամ տանել չես կարողանւոմ ինձ նման այդ մարզաձևը) աջակցելուց…հայրենասիրությունը միայն հանրահավքներում գորգռալով ու իրար միս ուտելով չի…ու ոչ էլ եռագույնով փաթաթվելը…հակսանում եմ, որ որոշակի արժեքների համար պայքարելն էլ է կարևոր, որ մենք լիքը ուրիշ խնդիրներ ունենք…բայց դա ուրիշ պատմություն է…այս պահին խոսում ենք ուրիշ թեմայով, որը նույնպես իր չափով կարևոր է…

գլուխներդ շատ տարա…մի քիչ էլ նենց ճառատիպ ու կենացատիպ ստացվեց, բայց ջղայնացած եմ՝ էդքան էլ հազիվ…

մի խոսքով, հաջողություն եմ մաղթում Էմմիին, որ մի լավ Բում անի Եվրոտեսիլյան բեմին…



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: