Kiki's Blog











{21.02.2011}   Էրիկ…:(

Սա այն դեպքն է, երբ խոսքերն ավելորդ են…բայց ուզում եմ խոսել, ու մի փոքր արտահայտվել…Էրիկին անձամբ չեմ տեսել ու չեմ ճանաչել, բայց այդ երեխան շատ արագ դարձավ մեզ բոլորիս մի տեսակ հարազատ…հիշում եմ, ինչպիսի ոգևորությամբ էինք պատրաստվում բարեգործական խաղին, ու ինչ նեղված էինք, որ այնքան էլ շատ գումար չէր հավաքվել…հիշում եմ ինչքան արձագանք եղավ, ոմանք (անգամ հայտնի և բոլորիս կողմից շատ սիրված մեկը) ինձանից հաշվեհամարն էին ուզում, որպեսզի գումար փոխանցեն…

չգիտեմ էլ, ապարդյուն էր այդ ամենը, թե ոչ…երևի թե՝ոչ…ամեն դեպքում մենք փորձեցինք, ու համապատասխան գումարը կարծես թե հավաքվում էր…մի պահ ինձ մեղավոր էի զգում, որ միլիոնատեր չեմ, ու չկարողացա փոխանցել շատ գումար…բայց ասում են ոչ թե փողն է խնդիրը եղել, այլ երիկամները չեն դիմացել այդքան քիմիոթերապիաներին…ափսոս…բժիշկները հուսադրում էին, բայց այդպես էլ չկարողացան փրկել նրան ՝ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Իզրաելում…նա մահացել է փետրվարի 16-ին,  Իսրայելի “Բնեյ Ցիոն”  հիվանդանոցում…ցավակցում եմ Էրիկի ծնողներին ու բարեկամներին…բոլորս ենք ցավում…

հ.գ. Էրիկի նման շատ փոքրիկներ կան, որոնք պայքարում են իրենց կյանքի համար…մի եղեք անտարբեր, որ նման դեպքերը կանխարգելվեն հենց սկզբից…

միևնույն է ինձ մեղավոր եմ զգում, որ միլիոնատեր չեմ…



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: