Kiki's Blog











{21.01.2011}   ՎԵՐԱԴԱՐՁՐԵ’Ք ՀԱՅ ՄԱՆՈւԿՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ…

Ահավոր մեծ զբաղվածության հետ մեկտեղ ամեն դեպքում չէի կարող չանդրադառնալ այս թեմային, հատկապես որ ընկերներս բարձրաձայնելով ևս մեկ անգամ հիշեցրին ինձ դրա մասին…

Ամբողջ մամուլի և ոչ միայն, վերջին շաբաթների քննարկման թեման բացի Նոր Տարուց ԱԼՄ հեռուստաալիքի փակման կամ չփակման հարցն էր…հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որոնք դուրս էին եկել իենց բողոքն արտահայտելու՝ հատկապես ծերերին…հասկանում եմ նրանց, անկեղծ, որքան էլ որ ծիծաղելի կամ անիմաստ էր այդ ալիքն ինձ համար, փաստն այն է, որ շատերի համար այն իրոք մեծ բան էր նշանակում, ու նրանք իրավունք ունեն բողոքելու և պահանջելու իրենց սիրելի ալքը…

բայց, մյուս կոմից, ի՞նչ անեն հասարակության ոչ փոքր մաս կազմող այն ներկայացուցիչները, որոնք բողոքելու և միտինգներ կազմակերպելու հնարավորություն չունեն…ինչպե՞ս պայքարեն ԻՐԵՆՑ իրավունքների համար փոքրի մանուկները, որոնք նույնպես զրկվեցին իրենց սիրելի ալիքից՝ Հայրենիքից…

էս պահին հիշեցի Գրանդ Քենդիի մի գովազդ, որտեղ երեխաները մեծավարի ժողով էին անում ու որոշում կոնֆետի հետ կապված ինչ-որ հարցեր…երանի նրանք իրականում հնարավորություն ունենային նման ձևով որոշ հարցեր լուծելու, ու էդ դեպքում երևի մեծերը չէին համարձակվի ոտնահարել նրանց իրավունքները…այստեղ այնտեղ գոռում ենք երեխաների ու նրանց իրավունքների պաշտպանության կարևորության մասին, բայց ինքներս ենք խախտում դրանք…

միակ ալիքն էր Հայրենիքը որ փոքր սերնդին կրթում և դաստիարակում էր, հայրենիքի հանդեպ սեր էր սերմանում…հիմա ի՞նչ պիտի անեն էդ նույն մանուկները, որոնք համոզված եմ հոգեբանական տրավմայի մեջ են հաստատ, քանի որ զրկվել են իրենք սիրելի հերոսներից՝ Գրանդ Քենդի փղիկից, Չիկարելիից, Ինչուիկից և վերջապես իրենց աշխարհից…լավ ասեց մեր Ռոբը՝ երևի հիմա “Հրեշտակների դպրոց” ֆիլմի, կամ արտասահմանյան անիմաստ և օտարալեզու հաղորդումների միջոցով պետք է դաստիարակվեն…

ու մի 10 տարի հետո ավագ սերունդի ներկայացուցիչները էլի կփնթփնթան ու կբողոքեն՝ ասելով, որ “սերունդը փչացել է”, չընդունելով այն փաստը որ իրենք են իրենց ձեռքով փրացնում այն…

իսկ դուք ասում եք՝ ԱԼՄ…թող ներեն ինձ մեծերը, բայց փոքրիկները՝ մեր ապագան, շատ ավելի կարևոր են…էլ չեմ խոսում Շողակաթի մասին, որ իմ տատիկի սիրելի ալիքն էր…մի հաղորդում կար փոքրիկ տղայի ու քահանայի ընկերության մասին, որ իրոք դաստիարակչական բնույթ էր կրում նույն փոքրիկների համար…հիմա ինձ հետաքրքիր է, ո՞ր մի ալիքն է հոգևոր ինչ որ հաղորդում ունենալու, և Քրիստոնեությունը քարոզելու…թ՞ե նման հաղորդում անգամ պետք էլ չի…

ՎԵՐԱԴԱՐՁՐԵ’Ք ՀԱՅ ՄԱՆՈւԿՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ “ՀԱՅՐԵՆԻՔԸ”…

հ.գ. ամբողջ համացանցում փորձում էի Հայրենիք հեռուստաալիքին վերաբերվող որևէ նկար գտնել, բայց չգտա…ցավալի է, բայց փաստ…



Կիկի ջան Գիտես լրիվ հահամիտ եմ հետդ , չգիտես խի սենց ուշ գիտակցեցինք բոլորս: Եթե մի քիչ շուտ լիներ մի բան գոնե կփորձեինք անել: Երևի պատճառն այն էր , որ բոլորը խսում էին ԱԼՄ-ից:
Մյուներին աչկաթող անելով:
Ես Հիծում եմ թե ոնց եինք Պրոֆֆուտբոլ նայում դեռ Շողակաթով…
Իսկ նկարների համար ասեն , որ Հայրենիք TV Ման գաս , համարյա թե ոչինի չես գտնի… էտ առումով խայտառակ իրավիճակա…



kiki says:

հա Ռոբ, բայց երևի Նոր Տարվա տոներն էին ավելի շատ մեզ հանգստացրել, մի տեսակ հանգստանում ես էդ օրերին ու մնացած ամեն ինչի մասին մոռանում…



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: