Սուպեր Կլասիկոն ընդամենը մի քանի մետրից դիտելու հնարավորություն, որն ընձեռնվում է տարեկան ընդամենը երկու անգամ: Սակայն այս անգամ մրցելու են ոչ թե իրական ակումբները, այլ նրանց երկրպագուները: Բաց մի թողե՛ք այս առիթը, քանի որ RealMadrid.am-ի թիմն ունի Ձեր աջակցության կարիքը:
Ի՞նչ, Որտե՞ղ, Եր՞բ
2007-ի օգոստոսի 19-ին հիմված գեղեցիկ ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի, տարեկան երկու անգամ Սուպերկլասիկոյի օրերին Երևանում ֆուտզալի դահլիճում մրցում են Ռեալի և Բարսայի հայ ֆանատները:
Այս անգամ հանդիպումը կկայանա իրական կլասիկոյից մեկ օր շուտ՝ կիրակի, նոյեմբերի 28-ին, 16:30-ին, Հրազդան տոնավաճառի դիմացի մայթում գտնվող «Կիլիկիա» մարզադահլիճում:
Պատմություն…
Սա արդեն այս թիմերի 8-րդ հանդիպումն է: Նախորդ 7 խաղերն անցել են համառ ու լարված պայքարում, հաճախ հնարավոր չի եղել խուսափել նաև տուրուդմփոցներից, սակայն վերջին հանդիպումներում ամեն ինչ ավելի խաղաղ է և պայքարն էլ միայն սպորտային է: Վերջին խաղում տարած փայլուն հաղթանակի շնորհիվ մեր թիմը կրճատել է ընդհանուր դիմակայությունում հաշվի տարբերությունը, որն այժմ 4-3 է հօգուտ մրցակցի: Այսինքն այս անգամ էլ հաղթելու դեպքում ստատուս քվոն կվերականգնվի:
Գլխավոր նպատակը
Սակայն այս հանդիպման համար մեկ նպատակն է միմյանց տեսնելը և վիրտուալ շփումը իրականի վերածելը: Այդ օրը և այդ ժամին «Կիլիկիայում» գտնվելու դեպքում կտեսնեք և կծանոթանաք բազմաթիվ ձեր համախոհների հետ, որոնք կողմնակից են մեզ միավորած ակումբի բարձր և վեհ արժեքներին ու սիրում են ժամանակ անցկացնել մեզ միավորած կայքում: Նրանք շաբաթական մեկ կամ երկու անգամ քեզ հետ միասին նույն վայրկյաններին նստում են հեռուստացույցի առջև, երջանկանում են, ուրախ բացականչում են կամ էլ տխրում ու հայհոյում են:
Բաց մի թողե՛ք այս հնարավորությունը և ներկա գտնվեք Երևանյան մինի-կլասիկոյին:
Նոյեմբերի 28, 16:30, Երևան, «Կիլիկիա» մարզադահլիճ:
Barcamania.com – RealMadrid.am
Մե՛նք ենք Մադրիդը, Մե՛նք ենք չեմպիոնը, Hala Madrid !!!
Alcorcon, Realmadrid.am