Kiki's Blog











{24.11.2010}   Որակի կոչ մեծ լուսանկարներով – ֆոտոցուցահանդես

Սույն թվականի նոյեմբերի 27-ին ժամը 12-ին Սիրահարների այգում «Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է լուսանկարների «Ոչ ստանդարտ» ցուցադրություն: Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հայկ Սենեքերիմյանի «Ամեն գործում որակն է կարևոր» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են լինելու իրենց ոլորտում առաջատար բազմաթիվ հայտնի անհատների լուսանկարներ: Նրանցից թվում են՝ դերասան Սոս Սարգսյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, «Դորիանս» ռոք-խումբը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, «Վիտամին» ակումբը, խոհարար Սեդրակ Մամուլյանը, Ջիվան Գասպարյանը և այլ նշանավոր անձիք: Ցուցահանդեսի միջոցով կազմակերպիչները կոչ են անում ապահովել որակ ցանկացած ոլորտում` լինի դա արվեստ, արհեստ թե ցանկացած այլ գործ:

«Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» անակնկալ է պատրաստել ցուցահանդեսի մասնակիցների համար. միջոցառման առաջին 10 այցելուներից 3-ը վիճակահանությամբ նվեր կստանանան տեղում անվճար պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի հնարավորություն:

Լուսանկարների ցուցահանդեսին մասնակցելու են…


բազմաթիվ հայտնի անհատներ, լուսանկարիչներ և պարզապես ֆոտոարվեստի սիրահարներ: Մուտքն ազատ է:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՏՈԱՐՎԵՍՏԻ ԽՈՐՀՈՒՐԴ»-ը ստեղծվել է 2010 թվականին՝ մի խումբ պրոֆեսիոնալ և սկսնակ լուսանկարիչների և լուսանկարչական արվեստը գնահատողների կողմից: Խորհուրդը նպատակ ունի տաբեր միջոցառումների և աշխատանքների միջոցով զարգացնել ֆոտոարվեստը Հայաստանում և բարձրացնել հետաքրքրությունը դրա նկատմամբ:

հ.գ. Ցուցահանդեսին վերաբերվող բոլոր նյութերն ու նորությունները, ինչպես նաև բոլոր լուսանկարները կարող եք գտնել http://armphoto.wordpress.com/ բլոգում, որը պարբերաբար թարմացվելու է:



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: