Kiki's Blog











{02.09.2010}   Յանիմ թանգարան…

Վերջերս յանիմ բառը շատ եմ սկսել օգտագործել, բայց ոչ իմ մեղքով…ստիպված եմ, քանի որ այլ կերպ անհնար է ներկայացնել որոշ հայկական ապրանքներ կամ գաղափարներ…հիմա կհարցնեք, ինչի վրա եմ այս անգամ զայրացած, կամ ինչից եմ այս անգամ բողոքելու…բողոքելու եմ նրանից, որ մեր հայկական արժեքները գնալով կոցնում են իրենց արժեքը (ներեղություն տաֆտալոգիայի համար) ու դրանց գալիս են փոխարինելու անիմաստ ու աննպատակ յանիմ արվեստի նմուշներ ու գաղափարներ…

բոլորովին վերջերս, վերջապես կարողացա գնալ Գաֆեսչյան թանգարան, որը շատերն էին գովում…

շնորհակալություն իմ տուրիստ-հյուրին, թե չէ երևի այդպես էլ ժամանակ չէի գտնի…բայց էդ տուրիստի առաջ այնքան վատ զգացի ինձ, որ աննկարագրելի է…իմ էշ խելքից – ախր որոշել էի չէ՞ նախ Մատենադարան գնալ հետը, բայց չէ, Կասկադը մոտ էր ու չգիտես ինչու առաջարկեցի նախ այնտեղ մտնել…դե դուրսը շատ գեղեցիկ է- մեկը մյուսի հետևից սկսած Թամանյանից, նկարեց բոլոր արձաններն ու ահագին ծիծաղեցինք, մի խոսքով, լավ էր…իսկ այ մտնելուց հետո արդեն հիասթափությունն այնքան մեծ էր, որ արդեն ռիսկ չէի անի առաջարկել նրան անգամ Մատենադարան մտնել, չնայած որ համոզված էի որ Մատենադարնում հաստատ կգտնվի այն մշակությային արժեքը, որի վրա կարելի է և անգամ անհրաժեշտ է գումար, նյարդեր ու ժամանակ ծախսել…

միակ հետաքրքիր բանը որ կարելի էր այնտեղ տեսնել, կարծում եմ Արշիլ Գորկու ցուցահանդեսը կլիներ, բայց ցավոք այդ դահլիճը փակ էր – ճակատագիր…

բայց, վերադառնանք Գաֆեսչյանին…նախ, մուտքի մոտ մուծեցինք 2000 դրամ երկու տոմսի համար – նորմալ գին է կասեք դուք, բայց չէիք սխալվի, եթե խոսքը նորմալ ցուցահանդեսի մասին լիներ…երեք հարկ էր միայն գործում այդ պահին, առաջյինը որ տեսանք՝ կարծես շվեդ մի զույգի գործերի ցուցահանդես էր…Աստված դա գործ համարեր…էն էլ արվեստի գործ…ժողովուրդ, ես ու իմ տուրիստը իհարկե արվեստից մի քիչ հեռու մարդ էինք, բայց ոչ այնքան հեռու որ արվեստի իսկական գործը սովորական գունավոր ապակու կտորից տարբերել չկարողանաինք…մի խոսքով՝ անիմաստ աննպատակ գունավոր մեծ կտոր ապակիների ցուցադրություն, այն էլ մի քանի հատիկ…իսկ պատերին ինչ որ սև ու սպիտակ նկարներ, որ շաաաաատ հեռու էին արվեստի գործ անվանվելուց…թող ներեն ինձ այդ շվեդները, բայց ես այն ազգին եմ պատկանում, որի արվեստագետները սովորեցրել են թե ինչն է իրոք արվեստի գործ , ինչը՝ պարզապես աղբ…ու ամենածիծաղելին գիտե՞ք որն էր…այն, որ հսկիչը մեզ զգուշացրեց, որ նկարել չի կարելի…երկուսով ժպտացինք ու մտքում մտածեցինք. բան լիներ նկարելու…մի խոսքով, ամոթից կարմրեցի երևի, տուրիստիս ասեցի կնեես, իմանայի, որ բան չկա նայելու, չէի հասցնի այստեղ, ու բարձրացանք վերևի հարկ, որտեղ Սվարովսկի քարերի ցուցահանդեսն էր…մուտքի մոտ մի մեծ մարդու արձան էր, որ բավականին գեղեցիկ լուսավորություն ուներ, այն նույնպես թույլ չտվեցին նկարել, չնայած, մի կադր արդեն հասրել էինք…մտանք մի սենյակ, որտեղ կախված էին Ավարովսկու քարերով լի տոպրականման կապոցներ…գեղեցիկ էր, բան չունեմ ասելու, ու էնպիսի տպավորություն էր, որ լուսավորություն չկա, ու լուսավորությունը միայն քարերն են ապահովում…բայց, սենյակ մտնելուց մի քանի վայրկյան հետո հարց ծագեց- եվ ի՞նչ…ու պատասխան չկար…տասնյակ կախ տված Սվարովսկիով լի լուսավոր պարկեր և վերջ…ոչ մի հետաքրքրություն, պարզապես գեղեցիկ լույս՝ մի քանի վայրկյան հիանում ես ու վերջ…սա էր ամբողջ ցուցադրությունը…հսկիչին ասում եմ սա՞էր ամբողջը, ասում է այո, քի՞չ է…դե արի ու էս մարդուն բացատրի…ժպտացինք կրկին անգամ ու իջանք մեջտեղի հարկերից մեկը, դուրս եկանք, որտեղ  մեզ սպասվւոմ էր ևս մեկ ցուցահանդես- կարծես հենց Գաֆեսչյանի անձնական իրերն էին, եթե ճիշտ հասկացա, նա ինքն էր պատրաստել, բայց կարող եմ և սխալվել, քանի որ գիդ չկար, իսկ ես այդ պահին այնքան բարկացած էի, որ ոչինչ արդեն չէի հակսանում…այս մի ցուցադրությունը գոնե մի փոքր արդարացված էր՝ բան կար նայելու համենայն դեպս – շոգեքարշի, Ֆորդի առաջին մեքենաներից մեկի և Գաֆեսչյանի կարծես թե անձնական նավի մակետներին էին, և մի քանի հուշանվերային արձանիկանման իրեր…գոնե սա դուր եկավ հյուիս, ու ես մի փոքր շունչ կարողացա քաշել…

մի խոսքով՝ առակս ինչ կցուցանե…մարդիկ ջան, ձեր հյուրերին տարեք փորձված ու նախապես այցելված տեղեր, որ իմ օրը չընկնեք…ամոթ էր էնքան, որ նկարագրելու չի…ու մի բան էլ՝ եթե շատերը ինչ որ բան են գովում, ապա դա միշտ չի, որ իրոք լավն է…պարզապես լավ փիար են անում ու մարդկանցից փող պոկում անիմաստ բաների համար…

հ.գ. կյանքը հիասքանչ է…ժպտացեք…:)



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: