Kiki's Blog











{10.08.2010}   The First Armenian PR Award – Photoreport and impressions

Վերջապես կարողացա ինձ ստիպել բեռնել բոլոր նկարերն ու գրել իմ տպավորությունների մասին…Իրականում նկարներն ավելի շատ են, բայց ես ընտրեցի հիմանկան 127-ը, բլոգս ավելիին չէր դիմանա🙂 …իսկ տպավորություններն այնքան մեծ են ու հրաշալի, որ մեկ էջով իհարկե անհնար է ներկայացնել այն ամենն ինչ տեղի ունեցավ մեզ հետ այս մեկ ամսվա ընթացքում…Բայց կփորձեմ խոսել հիմանական կարևոր կետերի մասին…

Նախ, երբ դեռ նոր էինք ամեն ինչ սկսում, կողքից բավական շատ էին հնչում. «ժամանակը քիչ է», «չեք հասցնի», «չի ստացվի» և նման շատ արտահայտություններ…

Բարեբախտաբար, մենք՝ մի խումբ նպատակասլաց երիտասարդներս, նման արտահայտություններից ոչ թե հուսալքվեցինք, այլ ընդհակառակը, ոգևորվեցինք…Կարող ենք այն, ինչ ուրիշները չեն կարող՝ համոզված էինք, ու չսխալվեցինք…Մեկ ամիս ամեն օր վաղ առավոտից մինչև երեկո զանգեր, վազք, բացատրություն, խնդրանք, հրավերք և այլն…Ոմանց հետ դժվար էր, ոմանց հետ շատ հեշտ, որմանց հետ անհասկանալի, բայց կարող եմ միանշանակ ասել, որ բոլորի հետ մեծ հաճույքով եմ շփվել և աշխատել…ու չնայած նրան, որ տաս անգամ նույն հարցը ճշտելուց հետո օրինակ, կարող էր միջոցառման օրը պարզվել, որ իրականում դա այդպես չէ այլ այսպես ասենք, ու դու հազիվ զսպեիր բարկությունդ, կամ չնայած, որ մեկը մի բան էր խնդրում, մյուսը՝ մեկ այլ բան, մեկին մի բան էր պետք համոզել, մյուսն ընդհանրապես չէր համոզվում, բայց միևնույն է, բոլորի հետ աշխատելն ու շփվելը հրաշալի էր, հատկապես մեր մրցանակակիրների հետ…

Եվ այդ ամենից հետո, վերջապես, հուլիսի 28-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում (և ոչ միայն), իր նախադեպը չունեցող իրադարձություն ՝ «PR մրցանակաբաշխություն» , և առաջին անգամ նշվեց PR մասնագետի և PR-ի օրը…

Միջոցառումը, բացի նրանից որ հայկական PR ոլորտին 3 նորություն տվեց (նշվեց PR-ի օրը, անցկացվեց PR մրցանակաբաշխություն և Քվեստ, որի արդյունքները նույնպես ամփոփվեցին այդ օրը), նաև մեծ կարևորություն ունեցավ մի քանի կարևոր հասարակական կարծիքների ձևավորման հարցում, որոնցից կարևորները երկուսն էին. նախ, այս միջոցառումով կարողացանք ապացուցել, որ հակառակ սխալ տարածված կարծիքի, լավ կատարված աշխատանքը Հայաստանում կարող է գտնել իր արժանի գնահատականը, և երկրորդը՝ կարողացանք ցույց տալ, որ PR-ն իրականում վատ և հրեշավոր բան չէ, և միայն սեձական անձը կամ կազմակերպությունը առաջ տանելու համար չէ: PR-ը՝ հասարակական կարծիքի ձևավորում է, որն անհրաժեշտ է բոլոր ոլորտներում և բոլորի համար, և ճիշտ հասարակական կարծիք ձևավորելու համար բոլորովին պարտադիր չէ PR մասնագետ լինել, կամ միայն սեփական անձի ճանաչվածության մասին մտածել: Մեր մրցանակաբաշխության մրցանկակակիրների հիմնական մասը պարզապես ցանկացել էր լավ գործ կատարել՝ ինչ որ բանին նպաստելու համար, և դրանով նպաստել էր այդ ոլորտում որոշակի դրական հասարակական կարծիքի ձևավորմանը: Եվ բնական է, որ նման մարդկանց նախ պետք է շնորհակալություն հայտնել, որպեսզի նրանք գնահատված զգան իրենց կատարած գործի համար և շարունակեն այդ կարևոր գործը, և երկրորդը՝ բոլորին անհրաժեշտ է տեղյակ պահել այդ ամենի մասին, որպեսզի դա վարակի բոլորին…Եթե մենք ցանկանում ենք ապրել առողջ հասարակության մեջ (իսկ դա մենք բոլորս ենք ցանկանում, կարծում եմ), ապա այդ հասարակության մեջ ամեն ինչ պետք է առողջացնել, առաջնահերթ՝ հասարակական կարծիքը…

Այնպես որ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն հայտնում մեր բոլոր մրցանակակիրներին: Կհանդիպենք մեկ տարի անց՝ նույն օրը կրկին նշելու PR –ի մասնագիտական օրը և շնորհավորելու նոր մրցանակակիրների, բայց արդեն այլ ձևով, չէ՞ որ այդ օրը միշտ պետք է յուրահատուկ լինի…🙂

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր ամբողջ թիմին՝ բոլոր նրանց, ով այդ ամսվա ընթացքում և այդ օրը մեր կողքին էր. Արմինեին և Աննային, որ մեզ հետ հավասար վազվզում էին, Գևորգին և Լիաննային, որ այդքան լավն են ու միշտ պատրաստ են օգնել, Կարենին, Լարիսային, Էդգարին և մյուսներին, ովքեր աշխատանքի պատճառով չէին կարողանում մեզ հետ լինել, բայց միշտ կապի մեջ էին և միշտ հետաքրքրվում էին գործերով՝ դա էլ շատ կարևոր էր ինձ համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ով օգնեց մեզ այդ օրը տեղավորել մեր բազմաթիվ հյուրերին. Գոհար (կապուտաչյա :)), Մարի, Լուսինե, Տաթև, Մարիաննա, Լիաննա, Էրիկ, Գոհար, Լարիսա, Էդգար, Արփի, Անի, Աննա, Լիլիթ, շնորհակալ եմ: Գայանեին և Ժենյային շնորհակալություն նկարների և վիդեոների համար, Սյուզիին և Արմենին ևս (հատկապես ինձ «պադդերժկա» անելու համար🙂 ) և բոլոր բոլորին…ներեղություն եմ խնդրում եթե մեկին մոռացել եմ, շնորհակալ եմ բոլորից🙂 …Բոլորդ հրաշք եք պարզապես…Սպասեք նոր և հետաքրքիր միջոցառումների, որոնց մասնակիցը բոլորդ բնականաբար կլինեք կրկին…Չենք մոռանում մեր կարգախոսը ՝ քիչ խոսել, ու գործ անել…:)

հ.գ. վայելեք միջոցառումը մեկ անգամ ևս՝ արդեն նկարներով…:)



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: