Kiki's Blog











{05.08.2010}   The First Armenian PR Award – Report

2010  թվականի  հուլիսի  28-ին   Հայաստանում առաջին անգամ նշվեց PR-ի և PR մասնագետների օրը: Այդ կապակցությամբ, «PR -ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը Հայաստանում առաջին անագամ անցկացրեց  PR մրցանակաբաշխություն:  15 անվանակարգերում մրցանակներ և հավաստագրեր ստացան վերջին օրացույցային տարվա ընթացքում դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող անհատներ և տարբեր կազմակերպություններ, քանի որ PR-ը ՝ հասարակական կարծիքի ձևավորումը, շատ մեծ կարևորություն ունի և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Շատ կարևոր է ճիշտ և առողջ հասարակական կարծիքի ձևավորումը, որը կծառայի ի շահ այդ հասարակության:

PR-մրցանակաբաշխության հյուրերի ժամանումը

Միջոցառմանը, որն անցկացվեց «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում, մասնակցեցին մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ, PR մասնագետներ և PR-ով հետաքրքրված այլ անձիք:

PR - մրցանակաբաշխության մրցանակակիրները photo by glazok.am

«PRմրցանակաբաշխության» ժամանակ ցուցադրվեցին բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել էին պատվավոր նոմինացիաների: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո սկսվեց մտերմիկ ֆուրշետային մասը` մեծ «PR տորթի» շուրջ, որի համեղության մասին խոսվում է մինչ այսօր:

Ներկայացնեմ հայկական առաջին PR-մրցանակաբաշխության անվանակարգերն ու հաղթողներին:

«Լավագույն կրթական - խրախուսական միջոցառում»

«Լավագույն կրթական – խրախուսական միջոցառում» անվանակարգում մրցանակ ստացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ-ում “Բաց Դաս” անցկացնելու նախաձեռնության համար:

«Լավագույն բնապահպանական նախագիծ» անվանակարգում մրցանակ ստացավ «Վիվա Սելլ-ՄՏՍ» ընկերությունը, «Վերաբերվիր բնությանը ինչպես ինքդ քեզ» խորագրով տեսահոլովակների շարքի համար, որը մեզ բոլորիս կոչ է անում վերաբերվել բնությանն այնպես, ինչպես մեր սեփական տանը, կամ ինքներս մեզ:

«Լավագույն տոնական անակնկալ ակցիա»

«Լավագույն տոնական անակնկալ ակցիա» անվանակարգում մրցանակ ստացավ «Միասին» ՀԿ-ը, մարտի 8-ին բոլոր հայուհիներին Հանրապետության հրապարակի կենտրոնում գեղեցիկ կենդանի բացիկ նվիրելու համար:

«Լավագույն  ֆլեշ մոբ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Uni staff ընկերությունը՝ Ապրիլի 24-ին Հանրապետության Հրապարակի կենտրոնական գորգի վրա Հայոց ցեղասպանության 95 ամյակին նվիրված «Եկել է ժամանակը»

«Լավագույն ֆլեշ մոբ»

խորագրով լռության ֆլեշմոբը կազմակերպելու համար, որին մանսակցում էին 95 ճանաչված երիտասարդ արտիստներ, մարզիկներ և ուսանողներ:

«Հայրենական արտադրանքի լավագույն PR» անվանակարգում մրցանակ ստացավ «Շանթ» հեռուստաընկերությունը՝ «Հայկական աշխարհ» համայակական ծրագրի համար:

«Ազգային ուտեստի լավագույն PR»

«Ազգային ուտեստի լավագույն PR» անվանակարգում մրցանակին արժանացավ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ը՝ Հայաստանում առաջին անգամ անցկացված «Ախթալա-2009» խորովածի համահայկական մրցույթ-փառատոնի համար:

«Դրական հասարակական կարծիք ձևավորող լավագույն ֆիլմ» նոմինացիայում հաղթող ճանաչվեց «Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմը:

«Դրական հասարակական կարծիք ձևավորող լավագույն ֆիլմ»

«Լավագույն հասարակական միջոցառում» անվանակարգում մրցանակ ստացավ Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմանդրամը՝ հունիսի 2-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնավաճառ-ակցիայի անցկացման համար:

«Լավագույն սոցիալական հոլովակների շարք» անվանակարգում` մոր մասին հոլովակի, ինչպես նաև հայրենական արտադրանքի կարևորության մասին բարձրաձայնելու համար մրցանակ ստացավ «Աշտարակ Կաթ» ընկերությունը:

«Լավագույն հասարակական միջոցառում»

«Լավագույն առողջապահական ակցիա» անվանակարգում մրցանակը հանձնվեց «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» հիմնադրամին՝ ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի դոնորագրման ակցիայի համար:

«Լավագույն PR նախաձեռնություն» նոմինացիայում՝ ՀՀ պետական դրոշը մեծարելու և դրոշի օրն ամենամյա պետական տոն դարձնելու նախաձեռնության համար մրցանակ ստացավ  «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը:

«Լավագույն առողջապահական ակցիա»

«Լավագույն PR տեսահոլովակ» անվանակարգում մրցանակին արժանացավ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ՝ «Կյանքն իմ ձերն է» երգի տեսահոլովակի ստեղծման նախագծի համար:

«Ամենահետաքրքիր PR հնարք» անվանակարգում հաղթողի կոչմանն արժանացավ «Մամա Միա» պիցցերիաների ցանցը՝ հաճախորդների հետ պարբերաբար իրականացվող խաղ-ակցիաների համար:

«Լավագույն PR նախաձեռնություն»

«Ամենաինքնատիպ և օգտակար մտահղացում» անվանակարգում մրցանակը ստացավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ անմար կրակի շուրջ Ապրիլ 24-ին դրված ծաղիկների վերամշակման և դրանցից բացիկ-հուշաթերթիկների պատրաստման մտահղացման համար:

«Լավագույն PR տեսահոլովակ»

«Ակամա PR» անվանակարգում մրցանակ ստացավ աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերող արշավախումբը՝ ի դեմս Գիտությունների Ազգային Ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և գիտաշխատող, արշավախմբի հայկական կողմի ղեկավար՝ Բորիս Գասպարյանի: Այդ կաշվե գտածոյի շնորհիվ Հայասատանը հայտնվեց աշխարհի առաջատար լրատվիմիջոցների ուշադրության կենտրոնում:

«Ամենաինքնատիպ և օգտակար մտահղացում»

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բոլոր հաղթողներին, ովքեր մեծ աշխատանք են տարել և իրենց ներդրումն ունեցել Հայաստանում դրական և առողջ հասարակական կարծիքի ձևավորման գործում, հուսալով, որ այս միջոցառումը կդառնա ամենամյա, և ամեն տարի հույլիսի 28-ին բոլորս միասին կնշենք PR-ի և PR մասնագետների օրը:

«Ակամա PR»

Հ.Գ. Շուտով կգրեմ իմ տպավորությունների մասին և կտեղադրեմ միջոցառան ֆոտոպատմությունը…



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: