Kiki's Blog











{26.07.2010}   ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. PR-ի ԵՎ PR ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՕՐ

Սույն թվականի հուլիսի 28-ին` ժամը 19:30-ին, “Կոնգրես” հյուրանոցի մեծ սրահում “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը Հայաստանում առաջին անգամ նշում է PR-ի և PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվելու դրական հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների (անվանակարգերի ցանկը կցվում է): “PR մրցանակաբաշխության” ժամանակ ցուցադրվելու են բոլոր այն PR միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են պատվավոր նոմինացիաների: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո նախատեսվում է մտերմիկ ֆուրշետային մաս` մեծ “PR տորթի” շուրջ: Միջոցառմանը մասնակցելու են մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ և PR-ով հետաքրքրված այլ անձիք:

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ին ԿԱՅԱՆԱԼԻՔ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

 



1. Լավագույն կրթական – խրախուսական միջոցառում,

2. Լավագույն բնապահպանական նախագիծ,

3. Լավագույն անակնկալ ակցիա,

4. Լավագույն ֆլեշ մոբ,

5. Հայրենական բրենդի լավագույն PR,

6. Ազգային ուտեստի լավագույն PR,

7. Դրական հասարակական կարծիք ձևավորող լավագույն ֆիլմ,

8. Լավագույն հասարակական միջոցառում,

9. Լավագույն սոցիալական հոլովակների շարք,

10. Լավագույն առողջապահական ակցիա,

11. Լավագույն PR նախաձեռնություն,

12. Լավագույն PR տեսահոլովակ,

13. Ամենահետաքրքիր PR հնարք,

14. Ակամա PR,

15. Ամենաինքնատիպ և օգտակար մտահղացում:



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: