Kiki's Blog











{17.07.2010}   «Ֆուտբոլը հանուն կյանքի» բարեգործական խաղ – PhotoReport

Ինչպես արդեն նշել էի, հուլիսի 15-ին կայացավ «Ֆուտբոլը հանուն կյանքի» բարեգործական խաղը, որը կազմակերպել էր մադրիդյան Ռեալի երևանյան երկրպագուների բանակը իր ընկերների հետ միասին՝ 4-ամյա Էրիկին օգնելու նպատակով, ում բուժման համար մեծ գումար է հարկավոր…

Խաղը շատ ընկերական էր, բայց և շատ գոլառատ…Realmadrid.am կայքի թիմը իհարկե պարտություն կրեց, բայց դա ոչ մեկին չհուսահատեցրեց, քանի որ խաղի նպատակը Էրիկին օգնելն ու ներկաներին բարձր տրամադրություն հաղորդել էր…


Իսկ տրամադրությունն իրոք շատ բարձր էր՝ բոլորը ուրախ էին, քանի որ լավ գործ էին անում…Հավաքված գումարը իհարկե շատ չի՝ 38,000 ՀՀ դրամ, բայց համոզված եմ, որ այդ գումարն նույնպես կօգնի Էրիկին…սրանով մենք չենք սահմանափակվի, և անպայման կրկին հանդիպումներ կկազմակերպենք բոլոր նրանց համար, ով ինչ-ինչ պատճառներով չկարողացավ ներկա գտնվել, բայց մեծ ցանկություն ունի օգնելու բալիկին, իսկ նման մարդիկ քիչ չեն…ու դա շատ է ուրախացնում. ինչպես Հրաչը մի անգամ ինձ ասեց՝ անտարբեր մարդիկ գնալով քչանում են…

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր ներկաներին և այն մարդկանց, ով օգնում է այդ օգնության կարիքն ունեցող երեխաներին…

Հուսով եմ, կրիկին կհանդիպենք… իսկ այս պահին ներկայացնում եմ ձեզ բարեգործական խաղը՝ լուսանկրաների տեսքով…



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: