{15.07.2010}
Video – Հայլուրի արձագանքը «Ֆուտբոլը հանուն կյանքի» բարեգործական խաղին…
Այսօր կայացավ «Ֆուտբոլը հանաուն կյանքի» խորագրով բարեգործական խաղը…Հանդիպման վերջում հաղթողներ ու պարտվողներ չկային, քանի որ բոլորը մի նպատակի համար էին այնտեղ…շատ լավ անցավ, բոլորի տրամադրությունը շատ բարձր էր. ֆուտբոլիստները խաղում էին, երկրպագուները՝ պարում (հատուկ շնորհակալություն մեր Դիջեյին), նկարում և երկրպագում…Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ով եկավ և իր ներկայությամբ օգնեց փոքրիկ Էրիկին…
Հուսով եմ նման հանդիպումներ դեռ շատ կլինեն…
Խաղի մասին ֆոտապատմությունն ու փոքրիկ նյութը կտեղադրեմ ավելի ուշ, իսկ այս պահին ուզում եմ տեղադրել Հայլուրի փոքրիկ տեսանյութը մեր հանդիպման մասին, որտեղ խոսում ենք ես, Ռոբն ու Հրաչը…
Շնորհակալություն Հ1-ի լրագրողին և օպերատորին՝ Վահե Դավթյանին և Արման Ղարիբյանին…