Kiki's Blog











{09.07.2010}   Ֆուտբոլը Հանուն Կյանքի

Ամբողջ աշխարհը, այդ թվում նաև մենք՝ հայերս, հետևում ենք Աշխարհի ֆուտբոլի առաջնության ընթացքին՝ ուրախանում, երբեմն տխրում, այնուամենայնիվ, ստանում ենք դրական էմոցիաներ…Ֆուտբոլը մեզ բոլորիս կտրում է իրական աշխարհից, բայց երբեմն հարկ է լինում վերադառնալ իրականություն ՝ ՌԵԱԼ կյանք, և ուշադրություն դարձնել մեր շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձություններին… Այդ խնդրանքով եմ դիմում ձեզ այս պահին՝ խնդրում եմ մի պահ ձեր ուշադրությունը դարձնել 4 տարեկան հայ բալիկին՝ Էրիկին: Նա հիվանդ է, շատ հիվադ: Հիվանդության անունն անգամ տալ չեմ ցանկանում: Էրիկի բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ. այս պահին նա քիմիաթերապիայի կուրս է անցում Ռուսատանում: Գումարի մի մասը ծնողները մուծել են, բայց քանի որ դեղերն ու բուժումը չափազանց թանկ են, այդ ընտանիքը օգնության կարիք ունի՝ մեր բոլորի օգնության կարիքը: Շատ ու շատ մեզ նման մարդիկ իրենց թեկուզ համեստ, բայց կարևոր ներդրումն են ունեցել այս գործում: Մենք՝ մադրիդյան Ռեալի երևանյան երկրպագուներս, նույնպես չենք կարող անտարբեր անցնել այս փոքրիկի ճակատագրի կողքով: Նրան օգնելու նպատակով Ռեալի երկրպագուների հայկական բանակը որոշեց բարեգործական ֆուտբոլային հանդիպում անցկացնել իր թիմի և իր ընկերների միջև: Այնպես որ, սույն թվականի հուլիսի 15-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 19:00-ին բոլորիդ հրավիրում ենք երևանյան Խուլ ու Համրերի Ֆուտբոլային Դահլիճ՝ գեղեցիկ ֆուտբոլային հանդիպում դիտելու, որը գեղեցիկ է հենց այն պաատճառով, որ մարդկային կյանք է փրկելու…Այո’, ֆուտբոլը երբեմն կյանք է փրկում…

Խնդրում եմ իմ բլոգի բոլոր այցելունեին, իմ բոլոր ընկերներին, միանալ այդ օրը մեզ և իրենց փոքրիկ լուման ներդնել Էրիկի առողջացման գործում: Հավատացած եղեք, որ անգամ 1000 դրամի օգնությունը շատ կարևոր է, չէ՞ որ մենք շատ ենք՝ բոլորս միասին, համոզված եմ, կարող ենք փրկել այդ փոքրիկին…Էրիկի նման շատ ու շատ երեխաներ կան, որոնք մեր օգնության կարիքն ունեն: Եկեք Էրիկին օգնելով փորձենք բոլորի ուշադրությունը ևս մեկ անգամ գրավել այս խնդրի վրա և փորձել օգնել բոլոր փոքրիկներին: Նրանք մեր կարիքը շատ ունեն:

Սպասում ենք ձեզ և հավատում, որ կարող ենք օգնել Էրիկին: Էրիկը երազում է մեծանալ, բժիշկ դառնալ և բուժել բոլոր հիվանդ փոքրիկներին: Եկեք փրկենք նրա հրաշալի երազանքը, որը իր հերթին կարող է շատ ու շատ մարդկային կյանք փրկել…

Հարգանքներով ՝ kiki



Ապրես Կիկի , Ես հվատում եմ , որ Մենք Կարող ենք Դա անել…



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: