Kiki's Blog











{28.05.2010}   Ֆլեշ Մոբ Երևանում…!!!

Ոնց եմ ուրախանում, որ Հայաստանում նման բան են կազմակերպում … ի ուրախություն ինձ, այս գեղեցիկ երևույթը սկսել է հաճախ շոյել մեր աչքերն ու հետաքրքրություն մտցնել մեր առօրյա…

այս անգամ հունիսի 1-ին, «Հաղթանակի զբոսայգում» մեզ՝ երևանցիներիս,  իր “Հիվանդությունից մեկ քայլ առաջ ” խորագրով Ֆլեշ Մոբ ակցիայով ուրախացնելու է  “Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնը ” (նախկին Սոնոգրաֆիայի կենտրոն): ՖլեշՄոբը տեղի կունենա երեկոյան ժամը 7-ին մոտ:

Նման ձևով կենտրոնը նպատակ ունի շնորհավորել երևանցիներին 3 տոների կապակցությամբ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օր, ՀՀ անկախության օր և Կանանց առողջության միջազգային օր (մայիսի 28), ինչպես նաև բարձրացնել հայ կանանց իրազեկությունը հիվանդությունների վաղ կանխարգելման կարևորության մասին և նրանց մեջ դաստիարակել բժշկի գնալու կուլտուրա, քանի որ կինն իրավունք չունի խաղալ իր և իր ընտանիքի ճակատագրի հետ, չէ որ եթե մայրը հիվանդ է, հիվանդ է նաև ամբողջ ընտանիքը, իսկ երեխաների համար առավել կարևոր է ծնողների առողջությունը:

Միջոցառմանը մասնակցելու են շուրջ 50 կամավորներ, այդ թվում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ուսանողներ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողներ ու շրջանավարտներ և այլոք: Միջոցառւոմների աջակիցներն են՝ ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատունը, USAID-ն, Ռեժիսոր Վահե Հակոբյանը, օպերատոր Մկրտիչ Խաչատրյանը, ինչպես նաև «PR-ի զարգացման Հայկական Կենտրոնը»:

Անհամբեր սպասում ենք…



Mari says:

Ես ել շհատ ուրախ եմ, որ հաճախակի ենք ականատես լինում նման հետաքրքիր երևույթների մեր քաղաքում` Երևանում:
Իմ կարծիքով միջոցառման նպատակն էլ շատ հետաքրքիր է: Կարևոր է որ բոլոր կանայք գիտակցեն, որ Հայ Ամերիկյան Առողջության կենտրոնը ոչ միայն հիվանդ, այլ նաև առողջ կանանց համար է, քանի որ պրոֆիլակտիկ հետազոտությունները հնարավորություն են տալիս հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում և կանխարգելել հետեգա վատ հետևանքները:
Լինենլով լիովին առողջ` ես ինքս փորձում եմ պարբերական հետազոտությունների միջոցով հետևել իմ առողջությանը:



Մենք բոլորս էլ ուրախ ենք,որ մասնակցելու ենք և նամանավանդ ուրախ, որ այս Ֆլեշ Մոբին շատ ավելի լուրջ մոտեցում է ցուցաբերվում մասնակիցների կողմից, քան ենթադրվում էր սկզբում:Նշեմ, որ Ֆլեշ Մոբը, այդ թվում նաև ամբողջ ակցիան, նկարահանվելու է պրոֆեսսիոնալ տեսախցիկներով: Շատ ուրախ եմ, որ աջակցում եմ այս մտքի իրականացմանը, քանզի այն իսկապես կարևոր է: Ցանկանում եմ բոլորին հաջողություն և համոզվաց եմ ,որ ամեն ինչ տեղի է ունենալու բարձր մակարդակի վրա:

P.S. Համենայն դեպս մասնակիցները մեծ եռանդ և աջակցություն են ցուցաբերում այս ամենի նկատմամբ:Իսկ դա բավականին ողջունելի է`անձամբ իմ կողմից:



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: