Kiki's Blog











{05.05.2010}   Յանի “գերհզոր” ինտերնետ…

“Յանի” բառը կյանքում չեմ սիրել, բայց սա այն պահն է, երբ առանց այդ բառի պարզապես չեմ կարող արտահայտել կարծիքս ու փոխանցել ձեզ զգացածս…

Արմենթելի, կամ այժմյան արդեն Բիլայնի ահավոր վատ կապից փախնելով որոշեցի գերհզոր ինտերնետ ունենալ…որոշեցի և ունեցա, բայց…պարզվում է, որ գերհզոր ինտերնետի փոխարեն գնեցի յանի “գերհզոր” ինտերնետ…գնալով սկսում եմ համոզվել, որ Հայաստանում առանց “յանի” որոշիչի ինտերնետ գտնելը գործնականում անհնար է…Ամեն դեպքում, շարունակեմ…

Այդ պահին երկու տարբերակ ունեի՝ Օրանժ կամ Վիվասել, ու քանի որ Վիվան այդ ժամանակ ֆլեշ կոչվող սարքեր չուներ՝ վերջացել էին, ստիպված ընդգրկվեցի օրանժագույնների շարքերը…հիմա շատերը կկարծեն, թե անիմաստ ու անհիմն բողոք եմ ներկայացնում, որ որոշ մարդկանց մոտ շատ նորմալ աշխատում է և այլն…դեմ չեմ, բայց ես չգիտես ինչու երբեք այդ “որոշ մրդկանց” շարքին չեմ պատկանում…
Յանի “գերհզոր” ինտերնետս միացրել եմ փետրվար ամսից, բայց գերհզորության զգացում այդպես էլ չունեցա…իսկ վերջին երկու-երեք օրը իմ յանի “գերհզորը” որոշել է էլ ավելի մեծ անակնկալ մատուցել ինձ՝ պարզապես չմիանալ, ավելի ճիշտ՝ միանալ, բայց զրոյական մակարդակից համարյա տեղից չշարժվել…էլ չեմ ասում, որ ժամը մեկ ինքն իրեն ծրագիրն է անջատվում անգամ…բայց դա հեչ…

երկու ամիս է զանգահարում եմ, օրանժի օպերատորները համարս գրանցում են, ասում որ ինձ տեխնիկական բաժնից կզանգահարեն, բայց զանգ չկա (զանգահարել են միայն մեկ անգամ, երբ նոր էի միացրել)…ու երկու ամիս է ինձ համոզում են (երևի ձայնս էլ տարիքիս նման դպրոցականի «տեսք» ունի), որ նոր անտենաներ են տեղադրում մեզ մոտ, այդ պատճառով են խնդիրները…փաստորեն անտենա տեղադրելը ամիսներ է քաշում…երեկ զանգեցի, պարզվեց, որ իմ անունը տեխնիկական բաժին փոխանցելուց հետո ոչ թե նրանք պետք է զանգահարեն ու տեղեկանան իմ խնդիրների մասին, այլ ես պետք է զանգահարեմ ու հետքրքրվեմ, թե ի՞նչ պատասխան է եկել իմ խնդրի վերաբերյալ…ու դրա մասին ես նոր եմ տեղեկանում, քանի որ ոչ մի անգամ ինձ դրա մասին չեն ասել, միգուցե ենթադրելով, որ մեր հարևան Ազնիվ տատիկից պետք է տեղեկանայի…

Բայց դե, հաճախորդի կողմից զանգել տեղեկանալը նորմալ է ՝ կասեք դուք, բայց, եթե մի բայց չլիներ…այն ժամանակ, երբ տեխնիկական բաժնից զանգահարում էին մասնագետները, գոնե պատկերացում ունեին. հարց էին տալիս խնդրիս վերաբերյալ, պատասխանում էին, ու ինչ որ խորհուրդ տալիս…իսկ հիմա արդեն, փաստորեն, իմ խնդրի մասին ինչ-որ կիսատ-պռատ հարցերի միջոցով գրառում է անում օպերատորը, որը ինտերենտ կապից հասկանում է այնքան, որքան ես՝ հայրիկիս ավտոմեքենայի շարժիչից, ու այդ իմ խնդիրը փոխանցում է տեխնիկական բաժին, հետո այդ կիսատ-պռատ հարցերի միջոցով խնդրի մասին պատկերացում կազմած մասնգետը ինչ-որ եզրակացություն է անում, ու հետ փոխանցում օպերատորին՝ նկատեք, որ առանց ինձ հետ խոսելու, ու ես էլ մի կամ երկու օր հետո զանգահարում և տեղեկանում եմ…ու այսօր, երբ այդպես զանգահարեցի, տեղեկացա, որ իմ խնդրի համար մոտավորապես հետևյալ պատասխանն է եկել՝ “պատճառը անտենաներ տեղադրելն ու տեխնիկական աշխատանքներն են”…հրաշալի է չէ՞՝ նորմալ, գեղեցիկ ապտասխան, համաձայնեք…բայց, հիմա հարց եմ ուզում տալ՝ ի՞նչ եք կարծում, նորմա՞լ է, երբ քո խնդրի մասին մասնագետն իմանում է բանից անտեղյակ ինչ-որ երկու բան անգիր արած օպերատորի կողմից, ու նման անհեթեթ պատասխան տալիս…փաստորեն անտենաները ոնց տեղադրում էին երկու ամիս առաջ, մինչև հիմա էլ տեղադրում են…շատ ծանր անտենաներ են, երևի…հարցիս, իսկ ե՞րբ կվերջացնեն վերջապես այդ երկամսյա տեղադրումները օպերատրուհին պատասխանեց՝ մեկ շաբաթից…ես բարկացած սկսեցի հարցնել, համոզվա՞ծ է, որ մեկ շաբաթից ես նորմալ կապ կունենամ, ինչին նա պատասխանեց, մեջբերում եմ բառացի՝ “ես ասում եմ այն, ինչ այստեղ գրված է”…դե արի ու էդ խեղճ աղջկանից բան պահանջի…դա հասկանալով՝ ես խնդրեցի, որ ինձ միանցի որևէ մասնագետի կամ պատասխանատուի հետ, նա, բնականաբար, տեղյակ պահեց, որ չի կարող, ապա մի համար տվեց, ասելով, որ զանգահարեմ, ու եթե հարմար լինի՝ ինձ կմիացնեն որևէ պատախանատուի հետ, ինչը թարգմանաբար նշանակում էր, որ այդ հեռախոսահամարով, որը ընդունարանի համարն էր կարծես, ինձ նույն պատասխանն էր սպասվում…հետո, զգալով, որ իրոք բարկացած եմ, մի րոպե խնդրեց ճշտելու համար, և վերադառնալով ասեց, որ իրեն «ասեցին», որ մեկ շաբաթից “պետք է որ”(հրաշալի է չէ՞) կապը նորմալ լինի…ես խոսք տվեցի նրան, որ երկու շաբաթից նորից կզանգահարեմ, ու մենք “լավ ընկերների” նման բաժանվեցինք…
հիմա կասեք ինչի՞ եմ այսքան կյանքս պատմում…ահավոր բարկացած եմ, ու հոգնել եմ, անկեղծ եմ ասում, հոգնել եմ գերհզոր ինտերնետի համար մուծում կատարելուց՝ հասկանալով, որ գալով տուն՝ կրկին խնդրի առաջ եմ կանգնելու…էլ չեմ ասում որ բոլոր գործերս կանգնում են դրա պատճառով, թարսի նման բոլոր գործերս էլ հիմնականում ինտերնետից են կախված…Արմենթելը գոնե գիտեի ամենափոքր արագությունն էր, իսկ հիմա…դե, հիմա յանի «գերհզոր» ինտերնետ ունեմ, ինչի՞ մասին եմ մտածում…կասեք՝ 15 օր փորձաշրջան էր, ու իրավացի կլինեք…իսկ ես ձեզ կհարցնեմ՝ 15 օր քիչ թե շատ նորմալ կապ ունենալով, ո՞վ կարող է ձեզ երաշխավորել, որ երկու շաբաթից այդ քիչ թե շատ նորմալ կապն անգամ չի կորի…այ հենց դա էլ իմ դեպքում եղավ…

Ուզում եմ ասել, որ էլ չեմ ուզում լռել, կամ միայն սպասարկման կենտրոնում բողոքելով ու ոչ մի նորմալ պատասխան չստանալով սահմանափակվել, ու տանը համակարգչի առաջ նյարդային բջիջների տեղից էլ քիչ քանակությունը սպառել…սկսելու եմ բողոքել ու բարձրաձայնել, որ վերջապես գա էն օրը, երբ մենք էլ՝ մնացած քաղաքակիրթ երկրների նման գերհզոր ինտերնետի համար մուծելով չենք մնա “յանի” գերհզոր, բայց իրականում անկապ կապի հույսին…

հ.գ. այս գրառումն ավելացնելու համար ինձանից մոտ երկու ժամ պահանջվեց, այն դեպքում, երբ ես շատ արագ եմ մտածում և տեքստը հավաքում…



MelIsh says:

Կիկ ջան, հետդ ամբողջապես համաձայն եմ… մարդկանց աչքին թոս փչելու համար ամսվա առաջին 5 օրը նորմալ կապ են միացնում, իսկ մնացած օրերին… դրա համար, որ ինձ հարցնում են որ կապից ես օգտվում, ես ասում եմ կապս Պելեգրինիի նմանա աշխատում (այսինքն չի աշխատում)) ) ու հարց տվողը անմիջապես հասկանում ա հարցի պատասխանը (թեպետ մնացած կապերն էլ էդքան մեծ առավելություն չունեն, մեծ հաշվով Հայաստանում լավ կապ չկա)



kiki says:

հա Իշխան ջան, պրոբլեմն էլ հենց դրանում ա, որ Հայաստանում իրոք նորմալ կապ չկա, երբ մեկից դժգոհ ես՝ մեկ այլ նորմալ տարբերակ գտնելը դժվար է…
չնայած, այսօր իմ լավ ընկերոջ հետ խոսեցի, որը Օրանժում ա աշխատում, խնդիրներիցս հարցրեց, ու ինչ որ տեղ հուսադրեց իրա հետ խոսալը, քանի որ իրան լավ եմ ճանաչում…🙂

հուսանք և սպասենք…բայց դե լռել էլ պետք չի…



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

et cetera
%d bloggers like this: